Բարի գալուստ Reset Computer Services

աշխատանքային ժամեր
9:00 - 18:00
Օգնությո՞ւն է պետք
+374 10 202603

Լարային և Wi-Fi ցանցեր

Հուսալի ցանցը արդյունավետ աշխատավայրի հիմքն է:

Մենք նախագծում և տեղակայում ենք կառուցվածքային մալուխային համակարգեր և կորպորատիվ Wi-Fi լուծումներ գրասենյակների, պահեստների, հյուրանոցների և ցանկացած մասշտաբի բազմամասնաճյուղ կազմակերպությունների համար: Ցանցի պլանավորումից և սարքավորումների ընտրությունից մինչև տեղադրում, կարգավորում և երկարաժամկետ աջակցություն:

Մեր լուծումները կառուցված են արտադրողականության, անվտանգության և ապագա աճի հաշվարկով՝ առաջատար արտադրողների պրոֆեսիոնալ սարքավորումներով: Մենք նաև կառուցում ենք հեռահար անլար կետ-կետ կապուղիներ՝ հեռավոր օբյեկտները միացնելու համար:

Պատրա՞ստ եք ամրապնդել Ձեր ՏՏ ենթակառուցվածքը:

Կապվեք մեր ՏՏ փորձագետների թիմի հետ, և մենք կգտնենք լավագույն լուծումը Ձեր բիզնեսի համար:

Top